Jump to content

Մամիա Օրախելաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամիա Օրախելաշվիլի
վրաց.՝ მამია დიმიტრის ძე ორახელაშვილი
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1881(1881-06-10) կամ 1881[1]
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2] կամ 1937[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ
ԱշխատավայրՄարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
ԱմուսինMariam Orakhelashvili?
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks?
ԵրեխաներMerab Orakhelashvili?
 Mamia Orakhelashvili Վիքիպահեստում

Մամիա Օրախելաշվիլի (վրաց.՝ მამია ორახელაშვილი, ռուս.՝ Иван Дмитриевич Орахелашвили, հունիսի 10, 1881(1881-06-10) կամ 1881[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2] կամ 1937[1]), վրացի բոլշևիկ հեղափոխական («հին բոլշևիկ») և խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1903)

1899 թվականից սովորել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետում, 1902 թվականից՝ Պետերբուրգի ռազմաբժշական ակադեմիայում։ Պետերբուրգում մասնակցել է 1905–1907 թվականների Ռուսական հեղափոխությանը։ 1906 թվականին ձերբակալվել է Հավլաբարի տպարանի գործով։ 1908 թվականից, ռազմաբժշկական ակադեմիան ավարտելուց հետո, որպես բժիշկ աշխատել է Անդրկասպյան մարզում։ 1914–1917 թվականներին եղել է զինվորական բժիշկ գործող բանակում։ 1917–1918 թվականներին եղել է ՌՍԴԲ(բ) կ Վլադիկավկազի կոմիտեի և Խորհրդային նախագահ, ՌՍԴԲ(բ)կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918 թվականին Վրաստանի մենշևիկների կառավարության կողմից ձերբակալվել է։ 1920–1921 թվականներին եղել է Վրաստանի Կ(բ) կ ԿԿ–ի նախագահ և ՌԿ(բ) կ ԿԿ–ի Կովկասյան բյուրոյի անդամ։

1921–1925 թվականներին եղել է Վրաստանի հեղկոմի նախագահ, Վրաստանի Կ(բ) կ ԿԿ–ի քարտուղար, Վրաստանի ԺԿԻ նախագահի տեղակալ, Անդրֆեդերացիայի ԺԿԽ նախագահ, 1923–1925 թվականներին՝ ԽՍՀՄ ԺԿԽ նախագահի տեղակալ։ 1926–1929 թվականներին՝ ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար, միաժամանակ՝ «Զարյա Վոստոկա» թերթի պատասխանատու խմբագիր։ 1930 թվականին՝ «Պրավդա» թերթի խմբագրական կոլեկտիվի անդամ Մոսկվայում, 1931 թվականին՝ կրկին Անդրֆեդերացիայի ԺԿԽ նախագահ, ապա՝ ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար։

1932–1937 թվականներին եղել է ՀամԿ(բ) կ ԿԿ–ին կից ՄԷԼԻ–ի տնօրենի տեղակալ, 1927–1930 թվականներին՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ։ Եղել է նաև Կուսակցության 12, 15–17 համագումարների պատգամավոր, 12 և 14 համագումարներում ընտրվել է կուսակցության ԿԿ–ի անդամության թեկնածու, 15–16-ում՝ Համ Կ(բ) կ ԿԿ–ի, 16-ում՝ ԿՎՀ–ի անդամ։

Ձերբակալվել և գնդակահարվել է 1937 թվականներին՝ «Մեծ զտման» ժամանակաշրջանում։ Նույն ճակատագրին է արժանացել կինը՝ Վրացական ԽՍՀ լուսավորության մինիստր Մարիամ Օրախելաշվիլին։ Հետագայում դուստրը՝ Քեթևանը աքսորվել է ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային գաղութ, իսկ նրա ամուսինը՝ նշանավոր դիրիժոր Եվգենի Միքելաձեն, տանջամահ արվել[3]։

Օրախելաշվիլիների ընտանիքը ռեաբիլիտացվել է 1955 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամիա Օրախելաշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 581